Կարմիր Շուկա
Գյուղ | ||
---|---|---|
Կարմիր Շուկա | ||
Կարմիր շուկայի համայնապատկերը, հեռվում երևում է բնակավայրը, 17․04․2009թ․ | ||
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
Շրջան | Մարտունու շրջան | |
Համայնք | Կարմիր շուկա (համայնք) | Կարմիր Շուկա | |
ԲԾՄ | 670 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 926[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | - | |
| ||
Կարմիր Շուկա, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում[3][4][5]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Մարտունու շրջանի բնակավայրերից, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Խոջավենդի շրջանի բնակավայր։ Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո[6][7][8][9] և հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։ Կարմիր Շուկան Մարտունու շրջանի խոշոր գյուղերից է։ Հիմնադրվել է 1928թ.`Կարմիր հովիտ տեղամասում։ Հարմար դիրքի շնորհիվ Կարմիր Շուկան հարևան գյուղերի համար որպես խաչմերուկ է հանդիսանում։ Ինչի շնորհիվ մեծացել և դառել է անյպիսին, ինչպիսին այսօր կա։ Կարմիր Շուկան համարվում է Արցախի հանրապետության հնագույն գյուղերից մեկը։ Գյուղը շրջափակված է լեռներով և տեսարժան վայրերով։ Գյուղի մոտակայքում գտնվում է Տնջրի աղբյուրը և Տնջրի ծառը, որը ունի 2000 տարվա հնություն։
Բնակավայրի անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի հայկական անունը Կարմիր Շուկա է։ Շուկայում բնակվում են տարբեր տեղերից եկած մարդիկ։ Մինչ մեծ շուկայի բացվելը Կարմիր Շուկան կոչվում էր <<Կարմիր հովիտ>>
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի Հանրապետության Կարմիր Շուկա գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Շրջկենտրոն Մարտունի քաղաքից գտնվում է 32 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 35 կմ հեռավորության վրա[4]։ Բնակավայրը լեռնային է[4], ծովի մակարդակից բարձր է 650 մ[3]։ Ունի 2375,33 հա տարածք, որից 428,31 հա անտառային հողեր են։ Կարմիր Շուկայի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետը[4]։ Համայնքի տարածքում առկա են թվով 8 աղբյուրներ` «Բլբիլաքի», «Բջալայի», «Անդրանիկի», «Տնջրեն տակը», «Քրսեն», «Թասկետի», «Սխտորաշենի» և «Կարմիր շուկայի»։ 2021թ. ավարտվել են Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհի լուսավորման աշխատանքները (35 կմ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան պատերազմ (1991-1994)
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության ակտիվացմամբ նույն թվականին գյուղում ստեղծվել են ինքնապաշտպանական և կամավորական ջոկատներ, որոնք մասնակցել են Մարտունու, Մարտակերտի, Աղդամի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողություններին։ Կարմիր Շուկայից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Մ. Հովհաննիսյանը (հետմահու), Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Ս. Պողոսյանը։ Արցախյան ազատամարտում գյուղից 19 ազատամարտիկ[3]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով Կարմիր Շուկա գուղը դարձել է սահմանային բնակավայր։ Գյուղի համար Արցախյան պատերազմը դառը հետևանքներ է թողել։ Սակայն հիմա բնակչությունը ամեն կերպ փորձում է շտկել դրանք։ Կարմիր Շուկան Արցախի զարգացող գյուղերի շարքից է։ Ադրբեջանցիների ձեռքի տակ է մնացել նաև գյուղացիների այգիների և ագարակների մի մասը։ Բնակչության մի մասը զրկվել է վար ու ցանքի հնարավորությունից։ Պատերազմից հետո թշնամին բազմիցս անգամ ահաբեկչություն է իրականցրել Կարմիր Շուկայի և նրա բնակիչների հանդեպ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի տվյալներով Կարմիր Շուկա գյուղի բնակչության թվաքանակը 296 մարդ է եղել, որից 457 տղամարդ, 469 կին[1]։
2015 թվականին Կարմիր Շուկա համայնքում բնակվել է 1113 մարդ (275 տնտեսություն), որոնք մեծամասամբ Կարմիր Շուկա գյուղում[4]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[10].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 977 | 979 | 1010 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 1822,94 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[4]։ Գործում է խաղողի և թթի նախնական վերամշակման գործարան[3][4]։ Կարմիր Շուկայում գտնվում է գինու, օղու և ձեթի գործարանը։ Գյուղում բացված աշխատատեղը ստիպում է մարդկանց մանավանդ երիտասարդ սերնդին, ապրել և ծաղկեցնել Կարմիր Շուկան։ Գյուղն իր դիրքով բավականին հարմար է և մոտ է մայրաքաղաքին և գտնվում է ճանապարհին, ինչն էլ հանարավորություն է տալիս գյուղացիներին բերքը մայրաքաղաք տեղափոխել կամ էլ հանձնել գյուղի գործարաններին։ Գյուղի բնակիչները աշխատասեր են և փորձում են ամեն կերպ օգուտ տալ գյուղին։
Համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարմիր Շուկա գյուղը Սխտորաշեն գյուղի հետ միասին կազմում են Կարմիր Շուկա համայնքը։ Գյուղում առկա է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան,հրշեջ ծառայություն։ Համայնքային ճանապարհները ասֆալտապատ են, գրունտային և խճապատ։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած է․ հասանելի է հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Կարմիր Շուկան ապահովված է էլեկտրաէներգիայով և ջրամատակարարմամբ[4]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարմիր Շուկա գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնցից 11-ը համարակալված և հաշվառված են պետության կողմից[4]։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` գերեզմանոց (XVII-XVIII դդ.), խաչքար (XII-XIII դդ.), Սխտորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցի (1731 թ.), գյուղատեղի Մալաս (XII-XIII դդ.), Սբ. Գևորգ մատուռ-եկեղեցի (XVIIIդ.), Երեք մանկուք վանական համալիր (XVII դ.)[11]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարմիր Շուկա գյուղում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 227 աշակերտ և մանկապարտեզ, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 70 երեխա[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի արդյունքներ, (արխիվացված 09․03․2021թ․)։
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, Երևան, 2004 թվական, էջ 294։
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 237.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարմիր Շուկա կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 335)։ |
|